Bloomberg. Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդը ձերբակալվելուց երկու օր հետո կորցրել է ավելի քան 1 մլրդ դոլար
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվելուց հետո Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդ բեն Թալալը երկու օրում կորցել է ավելի քան 1 մլրդ դոլար: Այդ մասին գրում է Գազետա. ռու-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին:
Ալ-Վալիդը հանդիսանում է ամենահարուստ մարդկանցից մեկը, որի կարողությունը գնահատվում է 17,8 մլրդ դոլար: Այդուհանդերձ, կորուպցիայի կասկածանքով ձերբակալվելուց հետո նրա կապիտալը նվազել է 1,3 մլրդ դոլարով:
Ավելի վաղ Գազետա.ռու-ն գրել էր, որ Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում արքայազների ձերբակալությունից հետո նավթի գինը կտրուկ աճել է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա