Վիգեն Սարգսյան. Իրական քայլ է կատարվում՝ պետական և մասնավոր ԲՈւՀ-երի միջև հավասարության նշան դնելու
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է ԲՈւՀ-երի ուսանողների հետ և ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագիծը:
Հ2 հեռուստաընկերության փոխանցմամբ, նախարարն ընդգծել է, որ պետությունն առաջին անգամ իրական քայլ է կատարում՝ պետական և մասնավոր ԲՈՒՀ-երի միջև հավասարության նշան դնելու տեսակետից: Ըստ Վիգեն Սարգսյանի, այս նախագիծը հավասար հնարավորություն է տալիս յուրաքանչյուր քաղաքացու՝ ընտրելու իր ծառայության տեսակը ԶՈւ-ում:
«Քաղաքացիները կարող են ընտրել սպայական մասնագիտություն, ընդ որում՝ չկապելով իրենց ամբողջ կյանքը դրա հետ, այլ ծառայելով երեք տարի՝ որպես սպա, ունենալով բարձրագույն կրթություն՝ իրացնել իրենց մասնագիտական կարողությունները»,-ասել է Սարգսյանը:
Նախարարը նշել է, որ եթե քաղաքացին ունի բացառիկ գիտական կարողություններ և աչքի է ընկնում իր գիտական ներուժով, ապա կարող է ծառայությունը կազմակերպել ռազմարդյունաբերական պետական համալիրում:
Պաշտպանության նախարարը նկատել է, որ բոլոր նրանք, ովքեր ի սկզբանե փորձում էին շահարկել, թե ժամկետային ծառայությունը դառնում է երեք տարի, տարկետումը վերացվում է, նենգափոխում են այն, ինչը գրված է նախագծում:
Նշենք, որ Պաշտպանության նախարարությունում կայացած քննարկմանը հրավիրված են եղել օրենքի նախագծի դեմ բողոքող ուսանողները, սակայն վերջիններս չեն ներկայացել հանդիպմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները