Ընտանեկան նպաստ ստացողների թիվը 2012-ից անփոփոխ է մնում, որտե՞ղ եք մեզ «քցում». Նիկոլ Փաշինյան
«Փարոս» համակարգի նպաստառու ընտանիքը կամ քաղաքացին համակարգից դուրս կմնա միայն այն դեպքում, երբ պետությունը վերջիններիս համար աշխատատեղեր կստեղծի: ԱԺ-ում Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ հավելելով, որ նպատակը նպաստն կայուն եկամուտով փոխարինելն է:
Նիստին ներկա ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց ՝ ինչպե՞ս է ստացվում, որ սկսած 2012-ից՝ մի թիվ միշտ անփոփոխ է մնում: Խոսքը ընտանեկան նպաստ ստացող ընտանքնիների թվաքանակի մասին է` 104 հազար:
«Բոլոր բյուջեների նախագծերում՝ անկախ աղքատության նմակարդակն ավելանում է, թե նվազում, այս թիվն անփոփոխ է մնում: Թիվն անփոփոխ է մնում նաև անկախ տնտեսական աճի տեմպերից: Ինչպես ասում են, կլոր թվերը խաբում են: Այս թիվն ինչ-որ տեղ խաբում է մեզ, բայց որտե՞ղ եք մեզ «քցում»»,- հարց հնչեցրեց պատգամավորը:
Մինչ նախարարի կողմից պատասխան ստանալը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ ինքը հաճախ է լսում, որ նպաստ նշանակելու համար ծանոթ է անհրաժեշտ կամ առաջին ամսվա նկպաստի կեսը պետք է թողնել միջնորդող անձին:
«Էլ չեմ ասում, որ մարդկանց ընտանեկան նպաստից զրկելու սպառնալիքը շատ կոնկրետ գործիք է՝ պարտադրելու քվեարկել ՀՀԿ-ի օգտին»,- ընգծեց պատգամավորը:
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ի պատասխան պատգամավորի դիտարկումների, նկատեց՝ պետությունն աղքատության նպաստների համար գրեթե միշտ նախատեսել է նույն թիվը, և համակարգում տեսականորեն ընդգրկվել են նույն քանակի ընտանիքներ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր հերթին նկատեց՝ նպաստ տրամադրելով աղքատությունը վերացնելն անհնարին է:
«Ինչ վերաբերում է ընտանեկան նպաստներ ստացող ընտանիքներին, ապա պետք է հաշվի առնել, որ ամսական կտրվածքով 1000-1500 ընտանիքի թիվ փոփոխության է ենթարկում: Սա ամենատարբեր պատճառներով է պայմանավորված՝ մի ընտանիքում մեկ անձ անցնում է աշխատանքի, մեկ այլ ընտանիքում անձը կենսաթոշակառու է դառնում և այլն:
Այդ է պատճառը, որ նպաստառու ընտանիքները տարին մեկ անգամ պետք է դիմեն և հաշվառվեն համակարգում: Մենք այսօր փորձում ենք անուղղակիերեն՝ ծախսերի, այլևայլ գործողությունների հիման վրա հասկանալ՝ անձն աղքատ է, թե ոչ: Փորձելու ենք անցում կատարել նաև վարկային համակարգ: Եթե մարդը եկամուտ է ցույց տվել, վարկ է վերցրել, մարում է այն,պետք է ամբողջական կերպով գնահատենք նրա ֆիննսական դրությունը»,- ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին