Նպաստառուների համակարգը կմնա «ստերիլ». Արտեմ Ասատրյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում կառավարության փոփոխությունների նախագիծը:
«Այժմ սոցիալական աշխատողի ինստիտուտ ունենք, նրա եզրակացությունն է պետք ընտանիքի անապահովությունը, սոցիալական կարգավիճակը գնահատելիս: Մենք նախատեսում ենք, որ օրենքի համապատասխան կարգավորումներով ոչ միայն գնահատական տանք անապահովությանը, այլ նաև բարեկեցությանը՝ որդեգրել ցանկացող ընտանիքների համար: Առաջարկվում է գնահատել ընտանիքի գույքային ռեսուրսները, ունեցվածքը: Ընտանիքի սոցիալական գնահատումը կլինի ամբողջական»,- ասաց նա:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց՝ բոլո՞ր ընտանիքներն են գնահատվելու: Արտեմ Ասատրյանը պատասխանեց՝գնահատվելու են այն ընտանիքները, որոնք այդ հարցով դիմելու են, առանց ընտանիքի դիմելու նման գործընթաց չի նախատեսվում:
Աղվան Վարդանյանը նաև հարցրեց՝ ընտանիքի սոցիալական կարգավիճակը գնահատելիս չափանիշների փոփոխություն կա: Արտեմ Ասատրյանն ի պատասխան նկատեց, որ կառավարության որոշմամբ սահմանված կարգով է գնահատվում, այս առումով փոփոխություն չկա, բայց այսուհետ նախատեսվում է լուրջ աշխատանք սոցիալական աշխատողի հետ: Մասնավորապես, սոցիալական աշխատողը պետք է եզրակացություն տա, թե որ ընտանիքն է աշխատունակ, այդ ընտանիքներին պետք է ուղղորդեն զբաղվածության կենտրոններ, պետք է աշխատեն ապահովել աշխատանքով, թե նպաստ տան:
Նախարարը շեշտեց՝ նպաստառուների համակարգըկմնա «ստերիլ»: Արտեմ Ասատրյանն ասաց, որ երբ խոսում են ընտանիքի սոցիալական վիճակի գնահատման մասին, նկատի ունեն կոնկրետ դեպքեր, երբ ընտանիքը որևէ հարցով դիմում է սոցիալական մարմիններին, օրինակ, խնամքի ծառայություն խնդրելու, նպաստ ստանալու կամ՝ որդեգրում անելու: Վերջին դեպքում արդեն սոցիալական աշխատողը պետք է գնահատի ընտանիքի բարեկեցությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին