Shopping Card՝ անկանխիկ գնումների առաջարկ Կոնվերս Բանկից
Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում շուկայում եզակի վճարային քարտ՝ Shopping Card-ը:
« Shopping Card-ը Հայաստանում նմանը չունեցող վարկային քարտ է, որը հատուկ մշակվել է գնումների իրականացման համար և հաճախորդներին է տրամադրվում անվճար: Այն թույլ է տալիս Բանկի գործընկերային ցանցից գնել ցանկացած ապրանք՝ օգտվելով 0 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկային սահմանաչափի հնարավորությունից՝ գնումն իրականացնելով անկանխիկ եղանակով», - Բանկի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Բանկի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Գրիգորի Բաղդասարյանը:
Վարկային սահմանաչափի առավելագույն գումարը 2 մլն ՀՀ դրամ է, առավելագույն ժամկետը՝ 36 ամիս:
« Վարկավորման որոշումը կայացվում է՝ հիմնվելով սքորինգի ավտոմատ համակարգի կողմից հաճախորդի անհատական տվյալների մշակման արդյունքում ստացված պատասխանի հիման վրա՝ 15 րոպեում: Դրական որոշման կայացման դեպքում հաճախորդը անմիջապես տեղում ստանում է պահանջվող ապրանքի ձեռքբերման համար անհրաժեշտ վարկային քարտը », - հավելել է Գ. Բաղդասարյանը:
Կոնվերս Բանկի գործընկերային ցանցում ներկայումս ընդգրկված են Էլդորադո, Կոալա, ԷՍ Կահույք և Բիանկի խանութները, և այդ ցանցը մշտապես ընդլայնվելու է:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը հայտարարում է բորսայում շրջանառվող իր պարտատոմսերի արժեկտրոնի վճարման մասին
- Կոնվերս բանկի ակցիան՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար
- «Լավագույն լուծումներ՝ նոր գիտելիքների կիրառմամբ». Կոնվերս Բանկ
- Կոնվերս Բանկը վերանայել է հիփոթեքային վարկավորման պայմանները
- Կոնվերս Բանկը նոր և գործող MasterCard քարտապանների համար գործարկել է ակցիա
- Կոնվերս Բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը վերսկսել է բնականոն աշխատանքը
- Քննչական կոմիտե. Կոնվերս բանկից մոտ 96 մլն դրամ են հափշտակել
- Կոնվերս բանկի Խորհրդի հերթական արտագնա նիստը կայացել է Գյումրիում
- Կոնվերս բանկում ներդրվել է ISO տեղեկատվական անվտանգության համակարգ