Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուսական ընկերությունների նկատմամբ
Ուկրաինայի իշխանությունները լրացուցիչ պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի նկատմամբ, որոնք վերաբերում են 18 ընկերությունների: Life.ru-ի փոխանցմամբ՝ սրա մասին նշված է հոկտեմբերի 30-ի հրամանագրի տեքստում, որը տեղադրված է հարևան երկրի տնտեսական զարգացման և առևտրի նախարարության պորտալում:
Փաստաթղթում բացատրվում է, որ նման միջոցները ձեռնարկվում են որպես պատիժ `«ազգային տնտեսական անվտանգության շահերը վնասող գործողություններ կատարելու համար»: Նախատեսված է 40 օրվա ընթացքում `ժամանակավորապես դադարեցնել այդ ընկերությունների գործունեությունը Ուկրաինայում:
Պատժամիջոցների տակ են հայտնվել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Յուժտրանսը», «Միկասը», «Արոմադոնը», «Սնեկ-գրուպը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում