Վան Գոգի կտավի վրա մորեխի հատվածներ են հայտաբերվել
Վինսենթ Վան Գոգի «Ջիթապտղի ծառեր» գեղանկարում մորեխի կտորներ են հայտնաբերել։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ նման բացահայտում են արել ԱՄՆ Կանզաս նահանգի Նելսոն-Աթկինսի արվեստների թանգարանի փորձագետները։
Միջատների հատվածները հայտնաբերվել են 128 տարի առաջ արված կտավնի ներկերում։ Ենթադրվում է, որ մորեխը պատահաբար է դարձել նկարի մասնիկը, երբ Վան Գոգն աշխատել է դրա վրա բաց երկնքի տակ։
Մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ միջատը կարող էր ընկնել կտավի վրա արդեն սատկած վիճակում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան