Ուսանողներ. Նախարարի հետ հանդիպելու մեր ցանկությունը մնում է ուժի մեջ
«Դասադուլ», «տարկետում լինելու է» կոչերով ԵՊՀ-ի տարածքում ուսանողները շարունակում են բողոքի ակցիան: Նրանք պահանջում են չվերացնել տարկետման իրավունքը, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծով:
Այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու բողոքի ակցիայի մասնակիցները չեն ներկայացել պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը:
Ակցիայի մասնակից ուսանողներից Դավիթ Պետրոսյանն ասաց, որ հրավերը ստացել են հանդիպումից երկու ժամ առաջ, հանդիպման ձևաչափն իրենց հետ չի քննարկվել, սկզբում խոստացել են, որ ուղիղ եթեր կլինի:
«Մեզ ասացին, որ ուսխորհրդի անդամներ են լինելու: Հետո իմացա ապրիլյան պատերազմի մասնակից տղաները: Բայց ուսխորհրդի անդամները երկու շաբաթ լռել են, ոչ մի ուսխորհուրդ հայտարարությամբ հանդես չի եկել, մենք գնանք նրանց հետ ինչ քննարկենք: Կամ ի՞նչ կապ ունեն ապրիլյանի տղերքը այս հարցի հետ»,-ասաց նա:
Նաև նշեց, որ ուսանողների հրավերը մնում է ուժի մեջ:
«Մենք ոչ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք: Նախարարի հետ հանդիպելու մեր ցանկությունը մնում է ուժի մեջ»,-ասաց նա՝ կոչ անելով որևէ մեկին ծաղրի չենթարկել, որակավորումներ չտալ:
Ուսանողներից մեկն էլ հայտարարեց, կողմ են ծառայելուն էլ, տարկետման իրավունքի պահպանմանն էլ:
Հարակից հրապարակումներ`
- Երեկ դասերից բացակայած ուսանողներին գրավոր նկատողություն է հայտարարվել. «Ժողովուրդ»
- Դասադուլ անող ուսանողները, ձևաչափը չիմանալու պատճառով, չեն մասնակցել Նախարարի հետ հանդիպմանը. ՀԺ
- Դասադուլ անող ուսանողները չեն ներկայացել Պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը
- «Լինելու է տարկետում». ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան