Վարչապետ. Հատուկ ուշադրության կենտրոնում է պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը
«Մենք նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը Հայաստանում և ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները»,-ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը:
Նա նշել է, որ դրան պետք է հասնել արդիական տեխնոլոգիաների ներդրման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման, ներմուծման փոխարինման, արտահանման ծավալների ու աշխարհագրության ընդլայնման և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով:
«Հատուկ ուշադրության կենտրոնում է պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը: Օբյեկտիվորեն գնահատելով այսօրվա մեր իրավիճակը՝ պետք է փաստենք, որ գյուղատնտեսության զարգացման ճանապարհին ունենք նաև բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծենք՝ ոռոգման ջրի կայուն մատակարարումը, զոնինգը, չմշակվող հողերը, արտադրողականության և արդյունավետության պակասը և այլն: Խնդիրների լուծումը յուրաքանչյուրիցս պահանջում է հետևողական աշխատանք»,- ասել է Կարեն Կարապետյանը՝
Կառավարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, վարչապետը նշել է, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որն ապահովում է գյուղական բնակավայրերում զբաղվածությունը, նպաստում գյուղական բնակչության եկամուտների ձևավորմանն ու կենսամակարդակի բարձրացմանը, արտահանման աճին, մակրոտնտեսական կայունությանը:
Նա նշել է, որ տարեց-տարի Հայաստանն ունենալու է այլ գյուղատնտեսություն:
«Ես համոզված եմ, որ այս ոլորտում ունենք մեծ ներուժ, պարզապես այստեղ պետք է անենք որոշակի փոփոխություններ, մի փոքր վերանայենք մեր ստանդարտ մեթոդները: Մենք շուկաների խնդիր չունենք, եթե արտադրում ենք ճիշտ որակի ապրանք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքի մանրամասները՝ կառավարության էջում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան