Հայկ Հարությունյան. Մեկ շենքի հաշվով հնարավոր է մինչև 60 տոկոս էներգախնայողություն
«Շատ կարևոր է, որ փորձագետների ու ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում հասկանանք այն միջոցառումները, որոնք պետք է իրականացնենք բնակֆոնդի էներգաարդյունավետության հարցը լուծելու համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Նա այսօր մասնակցում էր «ԵՄ-ն էներգետիկայի համար» ծրագրի կողմից կազմակերպած համաժողովին, որի թեման էր Հայաստանի բնակելի ու հանրային նշանակության շենքերում էներգախնայողության ներուժի բացահայտումը:
Ծրագիրն իրականացվում է Էներգետիկ խարտիայի քարտուղարության կողմից: Այս տարվա փետրվարին կառավարության ընդունած էներգախնայողության երկրորդ ազգային ծրագրի թիրախը Հայաստանում էներգիայի բազային սպառումը 20 տոկոս կրճատելն է 2010-2012 թթ համեմատ: Դրա իրագործմանը նպաստող միջոցառումների 63 տոկոսը նախատեսված է հենց այդ շենքերի համար: Նախատեսվում է, որ այն 30 տոկոսով կնվազեցնի էներգիայի բազային սպառումը շենքերում:
Փոխնախարարի խոսքով, պիլոտային ծրագրերը ցույց են տվել, մեկ բնակելի շենքը եթե ջերմամեկուսացվի, փոխվեն շենքի պատուհաններն ու դռները, ապա հնարավոր է մինչև 60 տոկոս էներգախնայողություն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան