Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը օֆշորային բացահայտումների հարցը կտեղափոխի մեջլիս
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն շնորհակալություն է հայտնել «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին» (ISIJ) «Դրախտի թղթերը» (Paradise papers) հրապարակելու համար: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը ու հիշեցնում, որ փաստաղթղթերը բացահայտում են, թե աշխարհի առաջնորդները որքան կարողություն ունեն պաhված օֆշորային գոտիներում:
Քեմալական կուսակցության նախագահը ԺՀԿ խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ հայտարարել է, որ «Դրախտի թղթերի» հարցը կտեղափոխի մեջլիսի օրակարգ:
«Հիմա իմ ընկերները հետաքննություն անցկացնելու առաջարկ են ներկայացնելու՝ պարզելու, թե օֆշորային գոտիներում ով որքան գումար, քանի ընկերություն ունի: Հույս ունեմ, որ վարչապետ Բինալի Յըլդըրըմը իր խոսքի տերը կլինի: Այդպիսով, կբացահայտենք մեր տնտեսության պատմության ամենամութ էջը»:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Դրախտի թղթերում» հայտնվել էին Թուրքիայի վարչապետի որդիների և հորեղբոր անունները: Վարչապետի որդիները՝ Էրքամ Յըլդըրըմը և Բյուլենթ Յըլդըրըմը, Մալթայում ունեն 5 ընկերություն, իսկ հորեղբոր՝ Յըլմազ Յըլդըրըմն օֆշորային գոտում իր անվամբ գրանցված 2 ընկերություն ունի: Սկանդալային բացահայտումից հետո Յըլդըրըմը հայտարարել է, որ ցանկանում է որդիների գործով հետաքննություն սկսվի:
Օֆշորային սկանդալի կենտրոնում է հայտնվել նաև Թուրքիայի Էներգետիկայի նախարար և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի եղբայրը՝ Սերհաթ Ալբայրաքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան