Սասունյան. Պոլսահայ համայնքի երկընտրանքը՝ նոր պատրիարք ընտրելիս
Մի քանի տարի շարունակ Ստամբուլում խոշոր վեճ էր հասունանում պոլսահայ համայնքի անդամների միջև՝ Հայոց նոր պատրիարքի ընտրության ծրագրերի շուրջ:
Առճակատումը պատմական խոր արմատներ ունի և վերջերս ավելի է սրվել Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անբուժելի հիվանդության կապակցությամբ, որն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները Ալցհեյմերի հիվանդության պատճառով:
Երբ պոլսահայ համայնքի որոշ անդամներ փորձեցին նոր պատրիարք ընտրել անգործունակ Մեսրոպ պատրիարքին փոխարինելու համար, Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ քանի դեռ գործող պատրիարքը ողջ է, նոր պատրիարք չի կարող ընտրվել: Նույնիսկ աթոռակից պատրիարք ընտրելու խնդրանքը մերժվեց Ստամբուլի նահանգապետի կողմից։
Թուրքիայի իշխանությունները օգտվեցին այն պատրվակից, որ հայ համայնքի 1863 թ. ազգային սահմանադրությամբ նախատեսված չէ աթոռակից պատրիարքի պաշտոն։ Սակայն խնդիրն այն է, որ տասնամյակներ առաջ թուրքական կառավարությունն անվավեր էր ճանաչել այդ սահմանադրությունը։ Եթե կառավարությունն իր որոշումը կայացնում է չգործող սահմանադրության հիման վրա, ուրեմն նա ճանաչում է դրա վավերականությունը։ Եթե սահմանադրությունը վավերական է, ուրեմն հայ համայնքն իրավունք ունի ընտրելու պատվիրակներ, որոնք էլ իրենց հերթին կարող են ընտրել նոր պատրիարք։ Ցավոք, հայ համայնքը չմտածեց այս հակասությունը թուրքական կառավարության ուշադրությանը ներկայացնելու մասին:
Մենք հիշում ենք, որ Մեսրոպ պատրիարքը մինչ 1998 թ. իր ընտրությունը նույնպես արժանացավ թուրքական իշխանությունների դիմադրությանը։ Ի վերջո, նա գնաց Անկարա և «գործարք կնքեց» փակ դռների հետևում թուրք պաշտոնյաների հետ, ինչը նրան հնարավորություն տվեց պատրիարք ընտրվել։ Շուտով նա սկսեց աջակցել տարբեր թուրքական հարցերի, ներառյալ այցելություններ Արևմտյան Եվրոպայի երկրներ՝ հանդես գալով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության օգտին և մի շարք այցելություններ Միացյալ Նահանգներ՝ թուրքական իշխանությունների խնդրանքով հրապարակային ելույթներ ունենալու համար:
Այս տարվա սկզբին պոլսահայ համայնքի մի քանի անդամներ որոշեցին նոր պատրիարք ընտրելու մեկ այլ փորձ կատարել, որի շարժառիթը պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հանդեպ ունեցած իրենց դժգոհությունն էր և լիարժեք պատրիարք ունենալու ցանկությունը։ Խնդիրն այն էր, որ Արք. Աթեշյանը չհրաժարվելն իր պաշտոնից, փակում էր նոր ընտրությունների դուռը, տեղական և համաշխարհային հայության, մասնավորապես Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ճնշումներից հետո, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Արք.Աթեշյանը հրաժարական կտա և տեղապահ կընտրվի Գերմանիայի հայկական եկեղեցու թեմի առաջնորդ, Արք. Գարեգին Բեկջյանը՝ նոր պատրիարքի ընտրությունները կազմակերպելու համար։
Այս համաձայնությունից շատ չանցած, մի խումբ հայտնի պոլսահայեր հանձնաժողով ստեղծեցին պատրիարքի ընտրությունները նախաձեռնելու համար, թեև համայնքում բոլորն էլ գիտեին, որ թուրքական իշխանությունները դեմ էին նման ընտրություններին։ Փաստորեն, մինչ Արք. Բեկջյանը ընտրվում էր տեղապահ, Արք Աթեշյանը նամակ ստացավ Ստամբուլի նահանգապետից՝ տեղեկանալով, որ թուրքական իշխանությունը չի ճանաչում
Արք. Բեկջյանի ընտրությունը և շարունակում է Արք. Աթեշյանին համարել օրինական փոխանորդ։ Ցավոք, Արք. Աթեշյանն այդ նամակը ներկայացրեց նախաձեռնակ մարմնին միայն այն բանից հետո, երբ նրանք Արք. Բեկջյանին արդեն ընտրել էին իր պաշտոնում։ Այս դրվագն ավելի խորացրեց թշնամությունը Արք. Աթեշյանի դեմ հանդես եկողների մոտ, և նրանք շարունակեցին աջակցել Արք.Բեկջյանին։
Այս երկընտրանքի լուծման համար Արք. Բեկջյանը նամակ գրեց Ստամբուլի նահանգապետին՝ հանդիպում խնդրելով։ Պատասխանին 60 օր սպասելուց հետո, Արք. Բեկջյանը մեկնեց Գերմանիա՝ հանդիպելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, նրա այցելության ժամանակ։
Մինչ Արք. Բեկջյանը գտնվում էր Թուրքիայից դուրս, Ստամբուլի նահանգանպետը հանդիպման հրավիրեց Արք. Աթեշյանին, Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և նախաձեռնող նախաձեռնակ մարմնի ղեկավարին։ Պարզ էր, որ նահանգնապետը չէր ցանկանում հանդիպել Արք. Բեկջյանի հետ, ում ընտրությունը նա չէր ճանաչում:
Բանավեճն ավելի սաստկացավ տեղի հայ համայնքի այն անդամների միջև, որոնք իրենց ավելի իրատես էին համարում, ընդունելով Թուրքիայի իշխանությունների դերը պատրարքի ընտրություններում, և նրանց՝ որոնք մերժում էին թուրքական իշխանությունների ցանկացած միջամտություն։ Արք. Աթեշյանի կողմնակիցները ընդգծում էին՝ անիմաստ է դեմ լինել թուրքական հզոր իշխանությունների ցանկություններին, որոնք ձերբակալել էին ընդդիմության հազարավոր անդամների և նույնիսկ ձեռնոց նետել այնպիսի հզոր երկրների, ինչպիսիք են Գերմանիան և Միացյալ Նահանգները։ Ավելին, Արք.Աթեշյանի կողմնակիցները նշում էին, որ եթե Գարեգին Բ կաթողիկոսը կարող է միջամտել Պոլսո պատրիարքարանի՝ ինքնավար հաստատության ընտրություններին, ապա անկախ նրանից, թե որքան անցանկալի է, հասականալի կլինի, որ Թուրքիայի նախագահը իրավունք կունենա միջամտել իր երկրում տեղի ունեցող ընտրություններին։
Դրությունը ավելի վատթարացավ, երբ մինչ Գերմանիայից Արք. Բեկջյանի վերադարձը, նախաձեռնակ մարմնի հինգ անդամները հրաժարական տվեցին Ստամբուլի նահանգապետի հետ ունեցած հանդիպումից հետո։ Հանձնաժողովի մյուս անդամները, մինչ որոշում կայացնելը, ցանկացան սպասել Արք. Բեկջյանի վերադարձին։
Արք. Բեկջյանը, Ստամբուլ վերադառնալուց և նախաձեռնող հանձնաժողովի հետ խորհրդակցելուց հետո, հայտարարեց, որ նա նամակ կգրի Թուրքիայի ներքին գործերի նախարարին՝ առերես հանդիպման խնդրանքով։ Հաշվի չառնելով Ստամբուլի նահանգնապետի հստակ հրահանգները՝ Արք. Բեկջյանը շարունակեց մնալ իր պաշտոնում։
Արք. Բեկջյանի մտադրությունը, մասնավոր հանդիպում ունենալու ներքին գործերի նախարարի հետ, հղի է որոգայթներով։ Ինչպես Արք. Մութաֆյանի դեպքում, Արք. Բեկջյանը ևս կարող է մասնավոր գործարք կնքել նախարարի հետ՝ խոստանալով այսուհետ կատարել թուրքական իշխանությունների հանձնարարությունները ։ Արք. Բեկջյանը, որպես Գերմանիայի թեմի առաջնորդ, իր պաշտոնավարման ընթացքում պարբերաբար խոսել է Հայոց ցեղասպանության մասին։
Մյուս տարբերակն այն է, որ Արք. Բեկջյանը կարող է հրաժարվել իր պաշտոնից՝ դուռ բացելով Արք.Աթեշյանի պատրիարք ընտրվելու համար, որը դեմ կլինի պոլսահայ համայնքի մեծամասնության ցանկություններին, սակայն կհամապատասխանի թուրքական իշխանության նախապատվությանը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարակից հրապարակումներ`
- Ուրախ եմ տեղեկացնել, որ ադրբեջանցի պաշտոնյաները կարդում են իմ հոդվածները և հետևում իմ խորհուրդներին. Հարութ Սասունյան
- Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի. Սասունյան
- Յուրահատուկ ուսուցչուհին, որը փոխեց իմ կյանքը. Սասունյան
- Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին. Հարութ Սասունյան
- Ինչպես է Թուրքիան ոչնչացրել իր պատմական արխիվներն ու փաստաթղթերը կամ ձերբազատվել դրանցից. Սասունյան
- Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև. Հարութ Սասունյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան