
Россия 24-ի անդրադարձը. «Ինչո՞ւ եք մեզանից թաքցրել հայկական գինին»
Россия 24 հեռուստաընկերությունը հատուկ ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի մասին:
Մի քանի օր Հայաստանում անցկացրած լրագրողը եղել է լոլիկի ջերմոցներում, ծանոթացել աճեցման տեխնոլոգիաներին, ապա պահածոյացման գործընթացին, եղել է գինու գործարանում, դասական երաժշտության ներքո համտեսել հայկական ծիրանից պատրաստված գինին:
«Ինչո՞ւ եք մեզանից թաքցրել Ձեր գինին»,-ՀՀ նախագահին հարցնում է լրագրողը:
«Որովհետև քիչ է»,-կատակում է Սերժ Սարգսյանը:
Լրագրողն այցելել է «Մեգերյան կարպետ»: Այստեղ գործած գորգերից նվիրել են Շառլ Ազնավուրին, Հռոմի Պապին, Ջորջ Քլունիին: Թե ում են պատրաստվում նվիրել գործվող գորգը, ընկերությունում չեն բացահայտել:
Մանրամասները՝ ռեպորտաժում: