Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,37%-ով՝ կազմելով 56,99 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունվարյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,19%-ով՝ հասնելով բարելի համար 63,57 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: