Սաուդյան Արաբիայի իշխանությունները կառգրավվեն կոռուպցիայի մեջ մեղադրվողների ակտիվները
Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են կոռուպցիայի մեջ մեղադրվող արքայազներից և այլ պաշտոնյաներից առգրավել 800 միլիարդ դոլար արժողությամբ ակտիվներ և այլ միջոցներ: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Նշվում է նաև, որ կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել են մի քանի խոշոր գործարարներ: Ընդհանուր առմամբ, ձերբակալվածների թիվը կազմում է 60:
Ըստ ամսագրի՝ ակտիվների զգալի մասը արտերկրում է, ինչը Սաուդյան իշխանությունների մոտ կարող է խնդիրներ առաջացնել դրանք առգրավելիս:
Հարակից հրապարակումներ`
- Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքել են արքայազններից մեկի սպանության լուրը
- Bloomberg. Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդը ձերբակալվելուց երկու օր հետո կորցրել է ավելի քան 1 մլրդ դոլար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա