Ղրղըզստանի նորընտիր նախագահը ԵԱՏՄ-ի համար մեծ հեռանկարներ է կանխատեսում
Նոյեմբերի 24-ին Ղրղզստանի նախագահի պաշտոնը ստանձնող Սոորոնբայ Ժեենբեկովին հուսով է որ Ղազախստանի հետ առկա խնդիրները ժամանակավոր են։ Այս մասին Ժեենբեկովին նշել է «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցի ժամանակ։
Սոորոնբայ Ժեենբեկովին ԵԱՏՄ-ի համար մեծ հեռանկարներ է կանխատեսում, իսկ Միության ներսում առկա խոչընդոտները, ըստ վերջինիս, պետք է վերացնել։
«Բացի այդ, պաշտոնապես ձեռք բերված բոլոր համաձայնությունները, պետք է ամբողջովին իրագործվեն։ Միայն նման պայմաններում Միությունը կհասնի ընդհանուր նպատակների և առաջադրանքների իրագործման»,-հավելել է վերջինս։
Անդրադառնալով Ղազախստանի հետ հարաբերություններին, որոնք վերջին ժամանակներում վատթարացել են, նորընտիր նախագահը նշել է, որ կողմերը այն կարգավորելու ուղղությամբ բանակցություններ են անցկացնում։
«Համոզված եմ, որ առկա բոլոր խոչընդոտները կվերանան»,-հավելել է վերջինս։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին, Սոորոնբայ Ժեենբեկովին նշել է, որ Ռուսաստանը կա և կմնա Ղրղըզստանի հանրապետության հիմնական ռազմավարական գործընկերը։
«Վերջին տարիներին Ռուսաստանի հետ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, և ես բոլոր ջանքերը կգործադրեմ հետագայում այն ամրապնդելու ուղղությամբ»,-հավելել է Ժեենբեկովին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան