Հասարակություն 14:10 08/11/2017 Հայաստան

Գիտությունո՞վ կնվագեք

Այս արտահայտությունը  օգտագործվում էր, երբ նոտաներով էին նվագում։ Նոտայովը հարգի չէր, հարգին՝ լսես ու նվագես, ինչը անել մասնագետները թույլ չէին տալիս։

Ինչու գիտությունը դարձավ լայն քննարկման առարկա ու դասադուլի նյութ հիմա՝ բանակում ծառայելու թեմայի հետ, բայց ոչ՝ երբ սկսեցին դպրոցները օպտիմալացնել։ Երբ ասենք կրթությունը դարձավ տասներկու տարի ու՝ լրիվ արհեստական։ Ոչ խորացում, ոչ արդյունք՝ պարզապես երկու տարի ջուրծեծոցի ավելացավ։ Ինչո՞ւ չեղան դասադուլներ՝ չէ՞ որ իսկական գիտական այրերը պիտի գիտական մոտեցում ունենան ամեն ինչին, մանավանդ՝ կրթությանը։

Կամ ինչո՞ւ միայն գիտություն։ Եկեք ամբողջական նայենք՝ իսկ երգիչ-երաժիշտնե՞րը։  Չպիտի ծառայեն, որովհետև տաղանդավո՞ր են։ Հանրությունը բողոքում է, որովհետև գնահատում է և գիտությունը, և տաղանդը՝ դա հասկանալի է։

Խեղճ, ռոմանտիկ հանրություն։

Ձեռքը նետում է փրփուրին՝ իդեալներ պահպանելու համար։ Բարձր իդեալներ,  նրբաճաշակություն,  հեռուն գնացող նպատակներ՝ գիտություն, երաժշտություն, տաղանդ...։

Ու  երբ հանրության մյուս մասն ասում է՝  թող բոլորը ծառայեն, նրանք էլ սոցիալական արդարության իդեալներ ունեն։

Խեղճ, ռոմանտիկ հանրության մյուս կես։

Հայաստանյան հանրությունը փորձում է մարդ մնալ՝  սոցիալական արդարություն,  գիտություն ու տաղանդ գնահատելով։ Բայց ռոմանտիկան խանգարում է իրականության ամբողջությունը գնահատել։ Կամ էլ ինքնապաշտպանությունն է, որ խանգարում է։

Իսկ ամբողջությունը տեսնելու համար պիտի նայել շուրջը՝ Ապրիլյանի տղաներին։ Ես չեմ պատկերացնում, թե ինչ մեծ սիրտ պիտի ունենա մարդ, որ չասի՝ ես էլ էի ուզում սովորել,... ես էլ էի տաղանդավոր,... ես էլ եմ ուզում արդարություն։ Ու չեն ասում։ Ոչ կյանքները տվողները, ոչ պատերազմի կույր հրաշքով ապրողները։

Ես էլ կսիրեմ գիտություն ու արվեստ, ես էլ կուզեի հողը թողած, ապահով թողած՝  և մշակին, և պահողին, աչքերս հառենք տիեզերք ու երազենք ամպոտ ոտքերով։

Բայց  այդպես չի լինում Հայրենիք ու ազգ։ Որովհետև այդպես չեն ապրում միասին։ Որովհետև դու չես կարող խելացի ու վսեմ լինել ու մնալ, երբ չգիտես՝ կողքինդ եթե կուշտ լիներ, կամ նույնիսկ՝ ապրեր, գուցե ինքն էլ լիներ նույնքան ու ավելի խելացի։  

Դու չես կարող լինել հպարտ, երբ բաժանում ես՝ սա գիտությունով զբաղվի, սա տաղանդ է՝ ինձ ուրախացնի, սա էլ ի՞նչ պիտի անի՝ թող կռվի, էլի։

Ազգը պիտի միասնական առաջնահերթությունը տեսնի։ Այո, երբ նայում ենք Արևմուտք, մտածում ենք՝ առաջնահերթությունը գիտությունն է, իսկ երբ նայում ենք քթի տակ՝ պարզվում է, որ...  կյանքն է։

  ... Ես էլ կսիրեմ գիտություն ու արվեստ, ես էլ կուզեի հողը թողած, ապահով թողած՝  և մշակին, և պահողին, աչքերս հառենք տիեզերք ու երազենք ամպոտ ոտքերով, բայց իմ սրտում Ապրիլյանի տղաներն են։

Միշտ։
Անահիտ Ոսկանյան

Վերջաբանի փոխարեն.

... կռնչում են նրանց թռչունները խռպոտ,
որ աշխարհը կմնա հնոտ,
այո, կմնա հնոտ,
կուրացուցիչ ձնոտ,
ու կասկածելի նրբոտ,

աշխարհը կմնա ստոտ,
աշխարհը կմնա էլի,
կարող է և՝ հասանելի,
բայց և ոչ վերջանալի։
Ու ուրեմն չի լինի շահը

հավատից առ քեզ ու Աստվածը։
... Ու ուրեմն մնացին միայն
խաբկանքն ու ճանապարհը։
Ու  կելնեն երկրից արևամուտները,
Ու կելնեն երկրից լուսաբացերը։
Կպարարտացնեն այն զինվորները,

Կհպարտացնեն այն պոետները։

Բրոդսկուց



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}