Գարո Փայլան. «Թուրքիայում կրթության հիմքում կրոնն է դրված»
Թուրքիայի խորհրդարանում ընթանում են 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները, որոնց շրջանակներում նոյեմբերի 7-ին ներկայացվել է Կրթության նախարարության համար նախատեսված բյուջեն: Քննարկման ժամանակ ելույթ է ունեցել մեջլիսի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը: Այս մասին կարդում ենք Էրմենիհաբերում։
Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Փայլանը քննադատել է կրթական համակարգի փոփոխությունները:
Նա դժգոհել է, որ Կրթության նախարար Իսմեթ Յըլմազը ելույթում ընդհանրապես չի անդրադարձել այդ փոփոխություններին: Փայլանն անդրադարձել է նաև նախարարության թվիթերյան էջում արված գրառումներից մեկում «որակյալ կրթություն» (կրթական համակարգի փոփոխությունների մաս է կազմում՝ խմբ) արտահայտությանը՝ ընդգծելով, որ այդ կերպ Յըլմազն ինքնըստինքյան թուրքական դպրոցների 90 տոկոսը անորակ է համարել:
Պոլսահայ պատգամավորը քննադատել է Թուրքիայի կրթական քաղաքականությունը՝ նշելով, որ կրթության հիմքում կրոնն է դրվել:
«Կրոնական կրթությունը, հավատացյալ սերունդ դաստիարակելու նպատակը, որի մասին խոսել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դարձրել եք ձեր նախարարության գլխավոր առաքելությունը: Մինչդեռ սա ուղղվածություններից մեկը պետք է լիներ: Որտե՞ղ մնաց գիտական, ժողովրդրավարական և հավասար կրթությունը»:
Նշենք, որ Կրթության նախարարության Twitter-ում կրթական համակարգի փոփոխությունների մասին գրառում էր կատարվել՝ դպրոցների մի մասի հասցեին կիրառելով՝ «որակյալ կրթություն» արտահայտությունը: Քննադատաությունների տարափի պատճառով գրառումը ջնջել են: Յըլմազը բացատրել է, որ «որակյալ կրթություն» արտահայտությունը վերաբերում է դպրոցներին, որոնք աշակերտ են ընդունում միայն քննությամբ: Առանց քննություն հանձնելու երեխաները կարող են ընդունվել տան մոտակայքում գտնվող 5 դպրոցներից մեկը:
Քննադատություններին արձագանելով՝ Յըլմազը նշել է. «Մեկին լավը ասելով, մյուսները վատը չեն դառնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին