
Երեկ դասերից բացակայած ուսանողներին գրավոր նկատողություն է հայտարարվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ն անդրադարձել է «Հանուն գիտության» նախաձեռնության անդամների նախաձեռնությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի դեմ կազմակերպած դասադուլին՝ նշել է, որ երեկ ԵՊՀ-ում փակել էին ֆակուլտետների դռները՝ զրկելով ուսանողներին դուրս գալու հնարավորությունից, և բացի այդ՝ գրավոր նկատողություն են հայտարարել բացականերին:
Բայց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուսանողները պնդում էին, որ իշխանություններին չի հաջողվի նման քայլերով իրենց հետ պահել պայքարից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: