Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքել են արքայազններից մեկի սպանության լուրը
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքել են տեղեկությունը, որի համաձայն ոստիկանների կողմից ձերբակալվելու պահին արքայազններից մեկը սպանվել է: Այս մասին գրում է «Գազետա»ռու»-ն՝ վկայակոչելով «Դեյլի մեյլին»:
Իշխանությունների խոսքով, արքայազնը, որը ԶԼՄ-ների պնդմամբ սպանվել է փոխհրաձգության ժամանակ՝ չենթարկվելով ձերբակալման հրամանին, ողջ և առողջ է»:
Տեղական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտարարել էին, որ 44-ամյա արքայազն Աբդուլ Ազիզ բին Ֆահդը սպանվել է իրեն ձերբակալել փորձող ոստիկանների կողմից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արաբ արքայազն Մանսուր բեն Մուքրինը զոհվել է ուղղաթիռի ընկնելու հետևանքով:
Բացի այդ՝ Սաուդյան Արաբիայում ձերբակալել են չորս գործող նախարարի և 11 արքայազնի՝ կոռուպցիայի կասկածանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա