Բանակում ծառայելը չի կարող խանգարել կրթությանը. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է «Զինապարտության մասին» օրենքի շուրջ ուսանողնության որոշ մասին մոտ առկա դժգոհություներին և դասադուլի փաստին՝ գրել է. «Այդ թեմայի հետ կապված ուշագրավ էր ռազմաճակատից վերադարձած մի երիտասարդի վարքագիծը։ Ապրիլյան պատերազմի մասնակիցը, Մարտական խաչի ասպետ Հարություն Բադալյանը վերջերս նույնպես խոսել է այն մասին, որ բանակում ծառայելը չի կարող խանգարել կրթությանն ու գիտությունը։ Բայց ինձ հատկապես դուր եկավ, թե ինչպես էր նա այդ թեմայով խոսում՝ «Ես ծառայությունից առաջ սովորում էի Ագրարայինում, ծառայությունն ինձ օգնեց կողմնորոշվել, և ես հիմա սովորում եմ տնտեսագիտականում»։ Ոչ թե «Ֆիդայի եմ», «երկրապահ եմ», «Ազատամարտիկ եմ», «կռված տղա եմ», «արյուն եմ թափել», ինչից մենք պետք եզրակացնենք, որ նման մարդուն հիմա ամեն ինչ թույլատրելի է և ներելի։ Ոչ «ծառայել եմ բանակում, հիմա ուսանող եմ»՝ այդ մտածելակերպն ինձ ոչ միայն ավելի համեստ և արժանապատիվ է թվում, այլև ավելի պետական՝ «փափախի», «պատրոնտաշի» և «մաուզերիստների տրինգիի» համեմատ։
Ժամանակակից բանակին պետք են բարձրագույն կրթությամբ մարդիկ, բանակին պետք է գիտությունն ու կրթություն, իսկ վերջիններիս զարգացման համար բանակը կարող է և պետք է խթանիչ ուժ դառնա։ Որ այդ ոլորտները փոխկապակցված են՝ դրա հետ ոչ ոք կարծես թե չի վիճում։ Փոխարենը վեճ է գնում այն մասին, թե ով ինչպես է ծառայել կամ չի ծառայել բանակում։ Դա, ժամանակակից լեզվով ասած, «թրոլինգ» է»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա