Հաշմանդամական սարքերի կարիք ունեցողները տևական ժամանակ է՝ չեն ստացել իրենց հասանելիք պարագաները. «Ժողովուրդ»
Լսողական սարքերի կամ հաշմանդամի սայլակի կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները տևական ժամանակ է՝ չեն ստացել իրենց հասանելիք պարագաները: Պատճառը նոր կարգն է, որի մասին որոշման նախագիծը կառավարության կողմից ընդունվեց սեպտեմբերի 7-ի նիստում: Ըստ այդ նոր կարգի` շահառուներին հաշմանդամի սայլակ և լսողական սարք տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա: Ու հիմա՝ այդ որոշման ընդունումից ուղիղ երկու ամիս անց, շահառուները ո՛չ հավաստագիր ունեն և ո՛չ էլ լսողական սարք ու հաշմանդամի սայլակ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Մկրտչյանը պարզաբանել է, թե այժմ նախարարությունը պայմանագրեր է կնքում համապատասխան կազմակերպությունների հետ։
«Անելիքը կազմակերպություններինն է, որոնք պետք է գոնե այս շաբաթվա ավարտին գան ու պայմանագրերը կնքեն»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին