Նախորդ ուսումնական տարում Հայաստանից ավելի քան 7000 աշակերտ է հեռացել
2016-2017 ուսումնական տարում Հայաստանից գնացել են հանրակրթական դպրոցների 7117 աշակերտներ, ընդ որում, կեսից ավելին՝ 4076-ը՝ տղաներ: ՀՀ ԿԳՆ վիճակագրական տվյալների համաձայն՝ արտահոսքի ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում մայրաքաղաքին:
Երևանից հեռացել են 2600 աշակերտներ, Արագածոտնից՝ 208, Արարատից՝ 623, Արմավիրից՝ 798, Գեղարքունիքից՝ 517, Լոռիից՝ 654, Կոտայքից՝ 707, Շիրակից՝ 573, Սյունիքից՝ 114, Վայոց Ձորից՝ 81 և Տավուշից՝ 242 աշակերտներ:
2016-2017 ուսումնական տարում այլ երկրներից Հայաստան են եկել 2373 աշակերտներ, որից՝ 1113-ը՝ աղջիկներ:
Այլ երկրներից ժամանած աշակերտներից 933-ը տեղավորվել են Երևանի հանրակրթական դպրոցներում, 62-ը՝ Արագածոտնի, 205-ը՝ Արարատի, 239-ը՝ Արմավիրի, 131-ը՝ Գեղարքունիքի, 198-ը՝ Լոռիի, 279-ը՝ Կոտայքի, 168-ը՝ Շիրակի, 62-ը՝ Սյունիքի, 26-ը՝ Վայոց Ձորի և 70-ը՝ Տավուշի դպրոցներում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան