ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ Էքսպո» ընկերության կողմից կազմակերպված «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին: Երկօրյա ցուցահանդեսը մեկնարկել է նոյեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարանի Պատմության թանգարանի տարածքում:
Բանկի հանրային կապերի ծառայությունից հայտնում են, որ ցուցահանդեսին մասնակցել են Հայաստանի առաջատար բանկային և ֆինանսական կազմակերպությունները: Անցկացվող ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվեցին բանկային ոլորտի ձեռքբերումները, բանկային նոր պրոդուկտներ և ծառայություններ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրել է ցուցահանդեսին բանկային ծառայությունների ու պրոդուկների ամբողջական շարք: Բանկի ներկայացուցիչները ցուցահանդեսի հյուրերին ներկայացրել են ֆիզիկական անձանց տրամադրվող ծառայությունների ողջ սպեկտրը: Հատուկ ուշադրություն է դարձվել Բանկի վերջին պրոդուկտներից մեկին՝ «Մարդիկ գործի» արտոնյալ սպասարկման համալիր ծրագրին, որը հատուկ մշակված է պետական ծառայողների, ՏՏ ընկերությունների, հեռահաղորդակցական օպերատորների, պետական ուժային կառույցների, նախարարությունների, առողջապահության եւ կրթության ոլորտների աշխատակիցների համար: Դառնալով ծրագրի մասնակից, հաճախորդները ստանում են բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ արտոնյալ պայմաններով:
Ներկայացվել է նաև Բջջային բանկ նոր պրոդուկտը, որը դարձել է պահանջված հաճախորդների շրջանում ՝ շնորհիվ զարգացած հնարավորությունների, որոնք բավարարում են ժամանակակից հաճախորդների պահանջներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա