Գերմանիայում բուժեղբայրը «անձնական փորձի» արդյունքում սպանել է 106 մարդու
Ներքին Սաքսոնիայի իրավապահները կասկածում են, որ նախկին բուժեղբայր Նիլս Հյոգելը թունավորել է 106 հիվանդի՝ 16 մարդով ավելի, քան ենթադրվում էր նախկինում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
2 հիվանդների սպանելու համար նրան 2015 թվականի փետրվարին դատապարտել էին ցմահ ազատազրկման։ Ինքը՝ Հյոգելը, հայտարարել է, որ վերակենդանացման բաժանմուքններում սպանել է շուրջ 90 մարդու՝ նրանց տալով մահացու դեղաչափ։
Առաջինը բուժեղբորը կասկածել է նրա գործընկերներից մեկը՝ 2005 թվականին։ Այն ժամանակ հիվանդը ողջ էր մնացել ներարկումից հետո, իսկ Հյոգելին դատապարտել էին 7.5 տարվա ազատազրկման։
Բուժեղբայրը խոստովանել էր, որ մահացու ներարկումներ է կատարել, որպեսզի հետո փորձի վերակենդանացնել հիվանդներին և իր գործընկերների մոտ հանդես գա փրկչի դերում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա