Էլեկտրոնային հսկողություն՝ պրոբացիայի շահառուների նկատմամբ
Պրոբացիայի շահառուների նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրը սահմանել է Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը:
Այն հնարավորություն կտա լուծելու քրեական վարույթի մինչդատական և դատական քննության, ինչպես նաև պատժի կատարման փուլերում պրոբացիայի շահառուների նկատմամբ էլեկտրոնային հսկողություն իրականացնելու ընթացքում առաջացող հնարավոր խնդիրները, պարզելու պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, տեղաշարժը, վարքագիծը և դատական ակտով սահմանված սահմանափակումների պահպանումը:
Հիմնավորման համաձայն, որոշ երկրներում էլեկտրոնային մոնիթորինգի կիրառման հետ կապված ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը, մյուսներում՝ սարքը կրող կասկածյալը, մեղադրյալը կամ դատապարտյալը վճարում է ծառայության համար (մասամբ կամ ամբողջությամբ): Որոշմամբ նախատեսվել է, որ էլեկտրոնային հսկողության ծառայությունները կարող են իրականացվել թե՛ պետբյուջեի, թե՛ պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին: Այդ հարցը քննարկելու և որոշելու է դատարանը՝ հաշվի առնելով տվյալ անձի գույքային դրությունը:
Հարակից հրապարակումներ`
- Պրոբացիոն ծառայողների թիվը հասցնելու ենք մոտավորապես 220-ի. Դավիթ Հարությունյան
- Պրոբացիայի պետական ծառայությունում լիազորությունների չարաշահման դեպքեր են եղել
- Հաստատվեց պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա