Սուբսիդավորվող գյուղվարկեր կտրամադրի նաև «Կամուրջ» ՈւՎԿ-ն
Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «Կամուրջ» ՈւՎԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արփինե Արշակյանը ստորագրել են հուշագիր գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ: Հայտնում են ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
««Կամուրջ» ՈւՎԿ-ն 4-րդ ֆինանսական կառույցն է, որը ցանկություն է հայտնել միանալ ծրագրին: Բանակցություններ են ընթանում նաև այլ կազմակերպությունների հետ: Որքան շատ ֆինանսական կառույցներ միանան ծրագրին, այնքան մեծ կլինի մրցակցությունը, և ֆերմերները կկարողանան ընտրել իրենց գործընկեր կառույցին»,- նշել է Ռոբերտ Մակարյանը:
Փոխնախարարը հավելել է, որ մարզերում ակտիվորեն ընթանում են հավաստագրման դասընթացները, 1600 ֆերմերներ հավաստագրվել են, արդեն կան նաև ծրագրից
օգտված վարկառուներ:
Հարակից հրապարակումներ`
- «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ն միացել է գյուղվարկերի սուբսիդավորման ծրագրին
- Կաթիլային ոռոգում. ԳՆ սուբսիդավորելու է վարկի տոկոսի գումարը
- Կառավարությունը հաստատեց գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը
- Ներկայացվում են մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին միացած բանկերը և վարկային կազմակերպությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան