Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողներից մեկը դատապարտվեց 24, մյուսը՝ 22 տարվա ազատազրկման
Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր հրապարակվել է 2016 թվականի մարտին Սևանում դաժանաբար սպանված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ Կարեն Վարդանյանի գործով դատավճիռը:
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեղադրյալ Արթուր Միհրանյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը, գործով մեղադրյալներ Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերի (մարդուն առևանգելը), 104-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերի (սպանություն՝ զուգորդված մարդուն առևանգելով խմբի կողմից շահադիտական դրդումներով) և 177-րդ հոդվածի 1-ին մասի (գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով:
«Հանցագործությունների համակցությամբ՝ Գևորգ Զոհրաբյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 24 տարվա ազատազրկումը և 1 միլիոն դրամի չափով տուգանքը, իսկ Արթուր Միհրանյաննի նկատմամբ վերջնական պատիժ սահմանվեց 22 տարվա ազատազրկումը և ևս 1 միլիոն դրամ տուգանքը»,- նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը, նախնական համաձայնությամբ, խաբեության միջոցով 2016 թվականի մարտ ամսին առևանգել էին Կարեն Վարդանյանին, ապօրինաբար զրկել կյանքից, որից հետո, նախնական համաձայնությամբ գաղտնի հափշտակել Կարեն Վարդանյանի զգալի չափի գույքը:
Ավելի ուշ պարզվել էր, որ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրելով սպանելուց հետո Միհրանյանը և Զոհրաբյանը Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Զոհրաբյանին պատկանող Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վարդանյանի սպանության վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվող անձինք ճանաչվել են մեղսունակ
- Պարզել են Կարեն Վարդանյանի սպանության շարժառիթը
- Կարեն Վարդանյանը սպանվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա