Հունվարից սրտի վիրահատությունները կիրականացվեն «ավելի մատչելի» գներով
Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում իրականացնելու և կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ նախագծի նպատակն է փոխհատուցել սրտի վիրահատության ծառայությունների առկա դեֆիցիտը՝ ընդհանուր 194 միլիոն 477 հազար դրամի չափով, որի շրջանակում կիրականացվի սրտի 220 հավելյալ վիրահատություն:
Ըստ նախարարի՝ այս փոփոխությունն օպտիմալացման ծրագրերի արդյունք է, մասնավորապես, կասեցվել են մի շարք բյուջետային անարդյունավետ ծրագրեր:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց՝ արդյոք սրտի վիրահատությունների գների իջեցման խնդիր դրված է: Նախարարը դրական պատասխան տվեց. «Դեկտեմբերի սկզբին գնային նոր բանաձև կառաջարկենք և հունվարից կսկսենք աշխատել արդեն նոր բանաձևով»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա