Հասարակություն 18:28 09/11/2017

Փոխնախարար. Հրաժարվում ենք աշխատանքային հարաբերությունների կոշտ կարգավորումներից

Պաշտոնական տվյալներով Հայաստանում կա մոտ 500 հազար աշխատող և 40 հազար գործատու: Նրանց միջև առաջացած խնդիրների, աշխատանքային վեճերի վերաբերյալ քաղաքացիներից, գործատուներից, ՀԿ-ներից, ՏԻՄ-երից, փաստաբաներից, ՓՄՁ-ներից, արհմիություններից ու այլոցից ստացած դիմումների վերլուծության արդյունքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում որոշել են փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում:

«Այդ դիմումները վերաբերում են աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերին, աշխատավարձերին, հավելումներին, գիշերային աշխատաժամանակի ճիշտ հաշվարկմանը, արձակուրդի իրավունքի իրացմանը, համատեղությամբ աշխատելուն: Մենք այս դիմումները վերլուծում ենք, վերլուծում ենք նաև Աշխատանքի միջազգային կազմակերպությունից ստացած մեկնաբանությունները մեր կատարած աշխատանքի մասին»,-Panorama.am-ի  հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Թադևոս Ավետիսյանը:

Նախարարության վերլուծությունները ցույց են տվել, որ վեճերեի ¾-ը վերաբերում են վարձատրության հետ կապված հարցերին, երկորրդ տեղում աշխատանքային պայմանգրերի լուծման հարցերն են, հետո՝ դժբախտ դեպքերի հատուցման, աշխատողի արձակուրդի տրամադրման խնդիրներ և այլն:

Փոխնախարար Ավետիսյանը հիշեցրեց, որ միաժամանակ առկա է Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի առանձին դրույթներին Օրենսգրքի պահանջների համապատասխանեցման անհրաժեշտություն: Կառավարության 2017 թ. ծրագրով էլ նախատեսված է Աշխատանքային օրենսգրքի փոփոխում:  Օրենսգրքում փոփոխությունների նախագիծն ուղարկվել է  Աշխատանքի միջազգային կազմակերպությանը, սպասում են, որ երկու շաբաթից եզրակացություն կստանան:

«Միջազգային միտումն այն է, որ գնալով ազատականացվում են աշխատանքային հարաբերությունների կարգավորումները՝ ի հաշիվ աշխատողի իրավունքի պաշտպանության: Փորձ է արվում առավելապես հնարավորություն տալ, որ աշխատողն ու գործատուն բանակցությունների միջոցով փոխշահավետ լուծում գտնել»,-ասաց փոխնախարարը:

Ավետիսյանի խոսքով, որպես այդ հարաբերությունները կարգավորող մարմնի՝ նախարարությունը պետք է ստեղծի այնպիսի հնարավորություն, որ աշխատողն աշխատի հնարավորինս արտադրողական ու ստանա համարժեք վարձատրություն: Իսկ վերջինը պետք է լինի բանակցությունների, միմյանց շահերը հավասարակշռելու արդյունքը: Գործատունն ու աշխատողը պետք է բանակցեն աշխատավարձի չափի, գիշերային աշխատանքի հավելման չափի և այլ հարցերի շուրջ:

«Մենք վերանայում ենք գիշերային ու արտաժամյա աշխատանքի, ինչպես նաև ծանր ու վնասակար պայմաններում աշխատողների կարգը: Եթե այսօր գիշերային աշխատանքի համար որպես նվազագույն չափ սահմանված է 30 տոկոս, իսկ արտաժամյա աշխատանքի համար նվազագույն հավելման  չափ է սահմանված հիմնական աշխատավարձի 50 տոկոսը, ապա հիմա մենք առաջարկում ենք, որ դա որոշվի կողմերի համաձայնությամբ՝ առանց կոշտ միջամտության»,-ասաց Թ. Ավետիսյանը:

Նրա խոսքով, կոշտ կարգավորումները բերում են կոռուպցիոն ռիսկերի, իսկ ճկուն կարգավորումները թույլ են տալիս նվազեցնել դրանք:

Եվրոպական վերանայված սոցիալական խարտիայով անթույլատրելի է  ծանր ու վտանգավոր պայմաններում աշխատանքը: Բացառիկ դեպքերում է, երբ խարտիան թույլատրում է նման բան, երբ օբյեկտիվ պայմաններով անհնար է ապահովել նվազագույն պայմաններ անվտանգության, այդ պարագայում գործատուն պետք է կրճատի աշխատաժամանակը, տրամադրի հատուկ ընդմիջումներ, լրացուցիչ հանգիստ՝ առողջությունը վերականգնելու համար:

«Մեր օրենսգրքում դրա համար նախատեսված է 50 տոկոսի չափով հավելում, ինչը հակասում է միջազգային իրավունքին: Պետք է ոչ թե հավելում, այլ պայմանների ապահովում, որպեսզի աշխատողի ամենահիմնական՝ կյանքի ու առողջության իրավունքը պաշտպանվի»,-նշեց փոխնախարարը:

Հայաստանում քիչ աշխատատեղերի պայմաններում որքան էլ օրենսգիրքն իրավունքներ սահմանի, մարդիկ վախենում են աշխատանքը կորցնելուց ու այլ աշխատանք գտնել չկարողանալուց, կարող են աշխատանքը կատարել նույնիսկ այն պարագայում, երբ հավելավճարը քիչ է կամ չի լինում: Երբ աշխատաշուկայում առաջարկն ու պահանջարկը հավասարակշռված չեն, ապա աշխատողների իրավունքի խախտման ռիսկը մեծ է:

Փոխնախարարն ընդունում է, որ աշխատողների պաշտպանության, իրավունքների իրազեկվածության առումով անելիքները շատ են. «Շատ հաճախ նրանք իրենց իրավունքներին տեղյակ չեն, իրավագիտակցության մակարդակը բավարար չէ: Սա մեր բոլորի գործն է՝ քաղհասարակության, ԶԼՄ-ների, պետական լիազոր մարմնի, աշխատողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ու գործատուների: Սա մեկ օրվա գործ չէ: Օրենսդրական խստացումները չեն նշանակում աշխատողների իրավունքների պաշտպանության բարելավում»:

Թ. Ավետիսյանը վստահ է, որ պահանջված, որակավորում ունեցող աշխատողները կարող են աշխատանքային պայմաններ թելադրել:

«Նրանք պայմանները թելադրում են, աշխատանքային իրավունքերի խախտման դեպքում էլ փոխում են գործատուին»,-ասաց նա:

Փոփոխությունները մշակելիս նախարարությունում ուսումնասիրել են ԵՄ անդամ երկրների, հետխորհրդային երկրների փորձը: Թ. Ավետիսյանւ ներկայացմամբ, առաջարկվող փոփոխությունները միտված են լինելու աշխատողների իրավունքների պաշտպանության բարելավմանը, հանրային իրազեկմանն ու իրավագիտակցության բարձրացմանը, պետական վերահսկողության միջոցով խախտումների կանխարգելումը՝ հատկապես աշխատողների առողջության ու անվտանգության հարցերում, աշխատողների շահերը պաշտպանող ինստիտուցիոնալ համակարգի զարգացմանը:

«Դատական կարգով վիճարկումը աշխատողների համար պետք է դառնա շատ հստակ ճանապարհ՝ աշխատանքային իրավունքի վերականգնման համար»,-ասաց նա:

Օրենքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ: Միջազգային փորձագետների զրակացությունը ստանալուց հետո այն քննարկվելու է կառավարության, արհմիությունների, գործատուների միության ներկայացուցիչների հետ, կհրավիրվեն մասնագիտական քննարկումներ, առաջարկները կամփոփվեն, կներկայացվեն կառավարություն, ապա ԱԺ: Օրենքի ընդունումը նախատեսվում է 2018-ի ընթացքում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստը» տարվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր համարում անդրադարձել է պետական տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}