Երկու «քաղցր» ապտակից հետո Ադրբեջանը կրկին ստուգում է Արևմուտքի համբերությունը
«Եվրասիանեթ» պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանի կողմից հոկտեմբերին երկրի քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագծի ընդունմանն ու գրել, որ դրանով Ադրբեջանը փորձում է արևմտյան իշխանությունների համբերությունը ստուգել։
Պարբերականը նշում է, որ այդ փոփոխությունների համաձայն՝ կարգելվի երկրի օրինական մասնագետների 90 տոկոսին այս ոլորտում աշխատել։ Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2018թ հունվարի 1-ից։
«Դիտորդներն աս փոփոխությունները համարում են վճռորոշ ճնշում երկրում գոյություն ունեցող իրավապաշտպանների վրա։ Օրինագծի ընդունումից 24 ժամ հետո Ադրբեջանում մի շարք փաստաբաններ հաղորդել են, որ ոստիկանություն են հրավիրվել և նրանց տեղեկացրել են, որ նրանք այլևս փաստաբանի լիցենզիա չունեն և եթե իրենց գործունեությունը շարունակեն, ապա կամ կտուգանվեն, կամ էլ նրանց կձերբակալեն»,-նշված է հոդվածում։
Պարբերականը գրում է, որ Ադրբեջանում փաստաբանները կամ «vəkillər» կոչում ունեն, ովքեր պալատի կողմից բանավոր քննության և գրավոր թեստի միջոցով լիցենզավորվել են, կամ «hüquqşünaslar»՝ գրանցված փաստաբաններ։
«Նման օրինագծի համաձայն՝ 800 գրանցված փաստաբանների կարգելվի այդ գործով զբաղվել՝ թողնելով երկրի բնակչությանը 934 փաստաբանների հույսին։ Այսինքն՝ 100.000 մարդուն կհասնի 9 փաստաբան՝ մի ցուցանիշ, որը 18 անգամ ցածր է եվրոպական մակարդակից, և ամենացածր ցուցանիշն է համարվում ԵԽ անդամ պետությունների շարքում։
Օրինագծի փոփոխությունների ընդունումը տեղի է ունենում Ադրբեջանի քաղաքական-իրավական դրամաների՝ Ադրբեջանական լվացքատան սկանդալի և Եվրոպայի խորհրդի Ադրբեջանի դեմ կիրառվող կոշտ միջոցների ֆոնին։
Այս փոփոխությունների միջոցով անկախ իրավաբանների ավելի շատ կահաբեկեն, քան նրանց գործունեությունը կօրինականացնեն։
Սրանով նաև Ադրբեջանը փորձում է արևմտյան իշխանությունների համբերությունը ստուգել՝ արդյո՞ք նրանք թույլ կտան Բաքվին առանց լուրջ հետևանքների հեռանալ միջազգային իրավունքի առանցքային նորմերից»,-նշված է հոդվածում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա