Գյուղնախարար. «Մոնսատոն» 20 տարի է՝ Հայաստանում է
««Մոնսանտո» ամերիկյան ընկերությունը շատ շուտվանից գրանցված է Հայաստանում ու գործունեություն է ծավալում: Այդ ընկերությունը 20 տարի է՝ Հայաստանում է»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով, հիմա գյուղնախարարությունն ու բնապահպանության նախարարությունը ուսումնասիրում են՝ հասկանալու, թե ինչ է արել ընկերությունն այս ընթացքում, ինչ հնարավոր ռիսկեր կան, ինչ սերմեր են ներկրում:
«Ուսումնասիրելուց հետո մենք նոր հայտարարությունը կտարածենք»,-ասաց նախարարը:
Հիմա երկու գերատեսչությունները մտադիր են շրջանառության մեջ դնել սերմերի ներմուծման մասին օրենսդրական նախաձեռնությունը:
Լրագրողների հարցին, թե ընկերությունը 20 տարի Հայաստանում է, ինչու չեք ուսումնասիրել, նախարարն արձագանքեց. «Ո՞վ, ե՞ս: Շնորհակալություն»:
ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն էլ նշեց, որ «Մոնսանտո» ընկերության կողմից ներկրվող սերմերը կազմում են ընդհանուր ծավալի 1 տոկոսը:
«Չեմ կարծում, որ այս պահի դրությամբ դա մեծ ռիսկ է պարունակում»,-ասաց Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սննդագետ. Պետք է վախենալ ոչ թե ամերիկյան ընկերությունից, այլ ոլորտի բարձիթողի վիճակից
- Սերժ Թանկյանը խնդրում է, որ Հայաստանը հեռու մնա չարիք համարվող ամերիկյան ընկերությունից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա