Հայաստանն օրինակ է Մոլդովայի համար. Մոլդովայի նախագահ
Մոլդովայի նախագահ Իգոր Դադոնը հպարտ է լինել իր երկրի առաջին նախագահը, որը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Այս մասին բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց այսօր՝ ՀՀ նախագահի նստավայրում ընդունելության ժամանակ։
Իգոր Դոդոնը հույս հայտնեց, որ իր հայաստանյան այցը երկկողմ հարաբերությունների պատմության մեջ նոր էջ կբացի։
«Ես հույս ունեմ և վստահ եմ, որ այս այցից հետո մենք երկկողմ հարաբերությունների այլ մակարդակ կունենանք։ Եթե խոսենք առևտրային հարաբերությունների մասին, ապա պետք է խոստովանել, որ դրանց մակարդակը չի համապատասխանում մեր երկրների միջև առկա ներուժին։ Բայց ես վստահ եմ՝ գործարարները կգտնեն ընդհանուր նախագիծ, որպեսզի նոր խթան հաղորդեն առևտրային հարաբերություններին»,- ասաց Մոլդովայի նախագահը։
Իգոր Դոդոնը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը և Մոլդովան դատապարտված են լավ հարաբերություններ ունենալ Արևմուտքի և Արևելքի հետ։
«Այս առումով Հայաստանն օրինակ է Մոլդովայի համար։ Մեզ համար շատ հետաքրքիր է Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի փորձը։ Մոլդովայի բնակչության մեծամասնությունը ցանկանում է, որ երկիրը համագործակցի հատկապես ԵԱՏՄ-ի հետ։ Այս տարի մենք արել ենք առաջին քայլերը։ Ապրիլի 4-ին ես ԵվրԱզեսի հետ համագործակցության համաձայնագիր եմ ստորագրել։ Մենք հայտ ենք ներկայացրել՝ դիտորդի կարգավիճակ ստանալու համար։
Մեզ համար նաև հետաքրքիր կլինի վերլուծել այն ճանապարհային քարտեզը, որն անցել է Հայաստանը՝ ԵվրԱզեսի անդամ դառնալու համար»,- նշեց Մոլդովայի նախագահը՝ հավելելով, որ իրենց հետաքրքրիր է նաև Հայաստանի՝ ինչպես ԵվրԱզեսի, այնպես էլ ԵՄ-ի հետ լավ հարաբերություններ ունենալու փորձը։
Ելույթի ավարտին Իգոր Դոդոնը նշեց, որ Հայաստանին և Մոլդովային կապող ներքաղաքական հարցեր ևս կան։ Մոլդովայում, նրա խոսքով, դա Մերձդնեստրի հարցն է։ «Մենք հուսով ենք, որ բոլոր խնդիրները, որոնց հետ դուք եք բախվում, կկարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով՝ համաձայն միջազգային պայմանավորվածությունների»,- ասաց մոլդովացի բարձրաստիճան պաշտոնյան։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-մոլդովական հարաբերություններում անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել բիզնեսին. Սերժ Սարգսյան
- Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Մոլդովայի նախագահի դիմավորման արարողությունը
- Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան