Մոլդովայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը տիկնոջ հետ միասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Դոդոնն այնուհետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Մոլդովայի Հանրապետության նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն օրինակ է Մոլդովայի համար. Մոլդովայի նախագահ
- Հայ-մոլդովական հարաբերություններում անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել բիզնեսին. Սերժ Սարգսյան
- Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Մոլդովայի նախագահի դիմավորման արարողությունը
- Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա