Յոհանես Հանը վերահաստատել է, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը որևէ խոչընդոտ չկա.Նաիրա Զոհրաբյան
Եվրոպական հարևանության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Բրյուսելում հայ պատվիրակների հետ վերջին հանդիպման ժամանակ վերահաստատել է, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը որևէ խոչընդոտ չկա՝ ոչ եվրոպական, ոչ հայկական կողմից: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` այսօր կայացած նիստի ժամանակ այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման հարցով դեկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական լսումներին՝ պատգամավորը նշեց, որ դրանք կանցկացվեն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ: Լսումներին ներկա կլինեն Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԿ-ներ:
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ դիմել են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամին՝ տեխնիկական հարցերով աջակցելու լսումների կազմակերպմանը:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները միաձայն որոշում կայացրեցին Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման թեմայով դեկտեմբերի 1-ին համատեղ նիստ գումարելու օգտին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին