Ուսանողները շարունակում են բողոքի ակցիան
Երևանի պետական համալսարանի դիմացից այսօր առավոտյան մեկնարկեց ուսանողների բողոքի ակցիան:
«Բողոքողներս 400 հոգի չենք, շատ ենք, տվյալներ հրապարակելիս պետք է լինել հնարավորինս ճշգրիտ: Եթե թեկուզ լինի մեկ ուսանող, ով դեմ լինի ընդհանուր գաղափարին, նրա կարծիքն իրավունք ունի գոյություն ունենալ: Ոչ մեկ իրավունք չունի պաշտոնական դիրքը չարաշահելով փորձել վատաբանել այն մարդկանց, ովքեր հաշվի չառնելով ոչ մի վտանգ ու սպառնալիք, իրենց ձայնը բարձրացնում են»,-հայտարարեց ակցիայի կազմակերպիչներից Հայկ Պետրոսյանը:
Նա նշեց, որ չեզոք լինելու դիրքորոշումն ավելի է վնասում գոյություն ունեցող գործընթացներին:
Նրանք երեկ հայտարարել էին, որ բողոքի ակցիա են իրականացնելու կառավարության շենքի դիմաց:
Հիշեցնենք, որ նրանք դեմ են «Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելուն:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Ավագյան. Դասադուլավորների մեջ կան ուսանողներ, որոնք լուծում են անձնական խնդիր. «Ժամանակ»
- Բողոքող ուսանողների խումբը Լևոն Մկրտչյանի մոտ է
- Ուսանողներ. Նախարարի հետ հանդիպելու մեր ցանկությունը մնում է ուժի մեջ
- Երեկ դասերից բացակայած ուսանողներին գրավոր նկատողություն է հայտարարվել. «Ժողովուրդ»
- Դասադուլ անող ուսանողները, ձևաչափը չիմանալու պատճառով, չեն մասնակցել Նախարարի հետ հանդիպմանը. ՀԺ
- Դասադուլ անող ուսանողները չեն ներկայացել Պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը
- «Լինելու է տարկետում». ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան