Թուրքիան նպատակադրված է սեփական ՀՕՊ համակարգեր ստեղծել
Անկարան, համատեղության կարգով ՀՕՊ համակարգեր ստեղծելու ոլորտում համագործակցելով Ֆրանսիայի և Իտալիայի հետ, նպատակադրված է սեփական այդպիսի համակարգեր ստեղծել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանըքլիի խոսքերը։
Նախօրեին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում Թուրքիայի, Ֆրանսիայի և Իտալիայի միջև ՀՕՊ ոլորտում մտադրությունների հուշագիր էր ստորագրվել։
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, համաձայնագիրը նախատեսում է նոր սերնդի ՀՕՊ համակարգերի արտադրություն և մատակարարում Թուրքիային։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա