
Զարուհի Փոստանջյանը ԱՄՆ-ում բողոքի ակցիա կանցկացնի. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսում է անցկացնել բողոքի ակցիաներ ընդդեմ ՀՀ իշխանության։
Առաջին բողոքի ակցիան տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ Գլենդելի քաղաքապետարանի առջև, որից հետո ակցիան կշարունակվի Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանի դիմաց։
«Սփյուռքը պարտավոր է մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին, պարտավոր է ձևավորել հանրային իշխանություն»,-նշել է Զարուհի Փոստանջյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում