Կրեմլում մեկնաբանել են Բաղդասարյանի՝ վարորդական իրավունքից զրկելու հարցը
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտիր Պեսկովը մեկնաբանել մրցարշավորդուհի Մառա Բաղդասարյանի փաստաբանի հայտարարությունը, ով ասել էր որ դիմել է երկրի ղեկավարին կապված այն հանգամանքի հետ, որ իր պաշտպանյալի վարորդական վկայականը չեն տալիս։
«Ոչ երկրի ղեկավարը, որ Կրեմլի աշխատակազմը իրավունք չունեն ինչ-որ մեկին զրկել կամ վերադարձնել վարորդական իրավունք, այդ պատճառով էլ նման հարցով այստեղ դիմելը անարդյունք է։ Ինչ վերաբերում է ավտոմրցարշավի մասնակցին՝ դա հատուկ է դեպք է, և այդ հարցը մեր իրավապահ մարմիններին է»,- Պեսկովի խոսքերն են մեջբերում ռուսական լրատվամիջոցները։
Աղբյուրը գրում է նաև՝ նոյեմբերի 6-ին հաղորդվել էր, որ Բաղդասարյանին հերթական անգամ Մոսկվայում կանգնեցրել են առանց վարորդական իրավունքի երթևեկության համար։ Նրան տուգանել ոն 15 հազար ռուբլով։
Նրա փաստաբան Դեյվիդ Քեմումարիան հայտարարել է, որ «աղջիկը նստել էր ղեկին՝ ցույց տալու, թե ինչ է կատարվում և ուշադրություն հրավիրել անօրինականության վրա»:
Հարակից հրապարակումներ`
- Վարորդական իրավունքից ցմահ զրկված Մառա Բաղդասարյանը երկու նոր տուգանք է ստացել
- Ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանի փաստաբանը պատմել է՝ ինչու են նրան տուգանել
- Մառա Բաղդասարյանը երշիկ կվաճառի, որպեսզի վճարի տուգանքները
- Մառա Բաղդասարյանին կալանավորել են
- Մառա Բաղդասարյանը Պուտինին ցանկացել է պատմել կամայականությունների մասին
- Մառա Բաղդասարյանը հարկադիր աշխատանքի ժամանակ զբոսանքի է գնացել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա