Մեկի խնդիրների լուծումը մյուսի հաշվին չպետք է լինի. Ռադիկ Մարտիրոսյան
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մադտիրոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵՊՀ ուսանողների կողմից անցկացվող դասադուլին՝ տարկետման իրավունքի սահմանափակման դեմ, նշեց, որ ըստ իրեն՝ բանակի և մասնագետների համակարգերը իրար չպետք է հակասեն. «Մեկի խնդիրների լուծումը մյուսի հաշվին չպետք է լինի»:
«Պետք է լինի այնպիսի տարբերակ, որ ունենանք ուժեղ բանակ՝ անհրաժեշտ թվով և ունենանք մասնագետների ինստիտուտ, որ մեր կյանքի մյուս բնագավառների համար մասնագետ պատրաստենք»,- ասաց ԳԱԱ նախագահը և հավելեց. «Օրենքի նախագիծը, որը կա, գաղափարները ճիշտ են, բայց պետք է այնպիսի մեխանիզմներ մշակել, որ դա իրականացվի»:
Հարցին՝ հնարավո՞ր է ծառայության ժամանակ գիտությամբ զբաղվել, Ռադիկ Մարտիրոսյանը ասաց, որ դժվարանում է պատասխանել. «Դա անձից է կախված: Ամեն մարդ ունի ընդունակություններ և հակումներ: Եթե դրանք կան՝ հնարավոր է»:
ԳԱԱ ռեկտորը միաժամանակ նշեց, որ պետք է պարտադիր բոլորը ծառայեն, բայց կախված է, թե երբ:
«Ես կարծում եմ, որ այդտեղ դժվարություն կունենանք առաջին չորս տարին: Դրանից հետո այդ ցիկլը, որ կրկնվի, դրան կհարմարվենք», - ընդգծեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ուսանողները շարունակում են բողոքի ակցիան
- Կարեն Ավագյան. Դասադուլավորների մեջ կան ուսանողներ, որոնք լուծում են անձնական խնդիր. «Ժամանակ»
- Բողոքող ուսանողների խումբը Լևոն Մկրտչյանի մոտ է
- Երեկ դասերից բացակայած ուսանողներին գրավոր նկատողություն է հայտարարվել. «Ժողովուրդ»
- Դասադուլ անող ուսանողները, ձևաչափը չիմանալու պատճառով, չեն մասնակցել Նախարարի հետ հանդիպմանը. ՀԺ
- Դասադուլ անող ուսանողները չեն ներկայացել Պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը
- «Լինելու է տարկետում». ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա