Միացյալ Թագավորությունը հետաքրքրված է ՀՀ-ի հետ առևտրաներդրումային համագործակցությամբ. բրիտանացի գործիչ
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության Վարչապետի առևտրի և ներդրումների հարցերով ներկայացուցիչ Մարկ Փրիթչարդին։
Ինչպես հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆորնուորթը:
Քննարկվել են էներգետիկայի և ընդերքի ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Հայաստանում Միացյալ Թագավորության Վարչապետի առևտրի և ներդրումների հարցերով ներկայացուցչի նշանակման փաստը, համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանն ու խորացմանը։
Հյուրերի խնդրանքով Աշոտ Մանուկյանը ներկայացրել է ոլորտի գերակայությունները։ Նշվել է, որ երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդման նպատակով խնդիր է դրված առաջիկա մի քանի տարիներին ներքին վերակագնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության տեսակարար կշիռը հասցնել սպառման 50 տոկոսին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարկ Փրիթչարդը հաճելի է համարել լսել արտաքին հատվածից ներդրումներ ներգրավելու ուղղությամբ Հայաստանի կառավարության նպատակադրումների մասին։ Նշվել է, որ Միացյալ Թագավորությունը հետաքրքրված է մեր երկրի հետ առևտրաներդրումային ոլորտներում համագործակցությամբ։
Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները՝ հետագա փոխգործակցության ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա