Վարչապետի և ուսանողների հանդիպումը տեղի չունեցավ
Տարբեր համալսարանների ֆակուլտետներով շրջելուց հետո ուսանողները երթով հասան Կառավարության շենքի մոտ:
«Եկել ենք այստեղ հայտնելու մեր մտահոգությունը տարկետման իրավունքի սահմանափակման հետ կապված: Ցավոք ձեզնից մենք դեռ կարծիք չենք լսել, կցանկանանք լսել ձեր կարծիքը օրինագծի մասին և կմնանք այնքան ժամանակ մինչև կստանանք որևէ պատասխան»,- կառավարության շենքի դիմաց ասաց Դավիթ Պետրոսյանը՝ դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին։
Բողոքող ուսանողներին մոտեցավ վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը։ Նա զրուցեց ուսանողների հետ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին՝ ասելով. «Այո, դուք ճիշտ եք նշում, տարկետման ինստիտուտը որոշակիորեն սահմանափակվում է, բայց ասել որ այն վերանում է, նման իրավիճակ չկա։ Արդյոք դա հանգեցնում է կրթության պրոցեսի անընդհատությանն ու խաթարմանը, ոչ, իմ կարծիքով»։
Այնուհետև վարչապետի օգնականը հայտնեց, որ Կարեն Կարապետյանը պատրաստ է ընդունել հինգ հուգուց բաղկացած ուսանողների խմբին և լսել նրանց մտահոգությունները՝ առանց լրատվամիջոցների ներկայության։ Սակայն նրանք չհամաձայնվեցին նման ձևաչափով հանդիպել վարչապետին։
Հարակից հրապարակումներ`
- Նախագիծը բացասաբար կազդի ավագ դպրոցների վրա. Սերոբ Խաչատրյան
- Ուսանողները շարունակում են բողոքի ակցիան
- Գիտությունո՞վ կնվագեք
- Ուսանողներ. Նախարարի հետ հանդիպելու մեր ցանկությունը մնում է ուժի մեջ
- «Լինելու է տարկետում». ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում
- Ծառայությունից տարկետումները կոռուպցիոն ռիկսեր են ստեղծում. փորձագետ
- Բացահայտվել են կաշառքի դիմաց, կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումներ ստանալու դեպքեր
- ԱԺ-ն ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին