Թուրքական «ASELSAN»-ը ներկայացրել է սեփական արտադրության հակատանկային համակարգի արդիականացված տարբերակը
Թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը ներկայացրել է սեփական արտադրության «SARP» տեսակի հեռակառավարվող հակատանկային համակարգի արդիականացված տարբերակը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նշյալ զինատեսակը ներկայացվել է Թայլանդում ընթացող «Defense&Security-2017» անվամբ ռազմական տոնավաճառին: Նշվում է, որ այդ համակարգերը արտահանվում են աշխարհի 13 տարբեր երկրներ:
«ASELSAN»-ի փոխտնօրեն Մուստաֆա Քավալի խոսքերով՝ իրենք 1 ամսվա ընթացքում արտադրում են 100 հատ նման զինատեսակ:
Թուրքական աղբյուրը նշում է, որ այս համակարգը հնարավորություն ունի ոչնչացնել թիրախը, թե ցերեկային, թե գիշերային ժամերին:
Աբյուրը հիշեցնում է, որ 40 տարվա պատմություն ունեցող ASELSAN-ը համարվում է Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը, որը մասնագիտացված է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ:
Հիմնադրվել է 1975-ին թուրքական բանակի զինանոցը ժամանակակից սարքավորումներով հագեցնելու նպատակով: 1983-ին սկսել է իր արտադրանքի առաջին արտահանումը: Այս պահի դրությամբ ASELSAN-ը ունի մինչև 2024 թվականը նախանշված 9.4 մլրդ ամերիկյան դոլարի պայմանագրեր:
Հարակից հրապարակումներ`
- Սպառազինության ոլորտում ներդրումների ծավալով Թուրքիան Միջին Ասիայում 5-րդ տեղում է
- Sabah-ը ներկայացրել է թուրքական արտադրության զինատեսակների ցանկը
- C-400-ների վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրի արժեքը կանցնի 2 մլրդ դոլարը
- Ուզբեկստանում թուրքական զրահամեքենաներ կարտադրվեն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա