Մեկ բան է 1 տարի առաջվա գրածը, մեկ այլ՝ այժմյանը. վարչապետ
Կառավարությունը հավանության է արժանացել ՀՀ 2018-2020 թթ. տարածքային զարգացման գործառնական ծրագիրը (ՏԶԳԾ), որը նպատակաուղղված է Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության արդյունավետ իրականացմանը:
Ծրագիրը մշակվել է որպես հետևողական բարեփոխումների տարր՝ հանրապետության ավելի արդյունավետ և հավասարակշռված տարածքային զարգացման համար: ՏԶԳԾ նախատեսում է տարածքային և տեղական մակարդակի ներդրումների և զարգացման ծրագրերում ներգրավել ու ակտիվացնել տեղական դերակատարներին, առաջին հերթին տեղական ինքնակառավարման մարմիններին՝ որպես ծրագրի առաջարկողներ և իրականացնողներ՝ ծրագրերի մրցունակ հայտադիմումների ներքո:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով համայնքների զարգացման ծրագրերին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարել է, որ մինչև տարեվերջ համայնքները վերանայեն, թարմացնեն իրենց զարգացման մեկամյա ծրագրերը:
«Մեկ բան է 1 տարի առաջվա գրածը, մեկ այլ՝ այժմյանը: Անհրաժեշտ է թարմ աչքով նայել. այն հորիզոնը, որը դրել ենք, մի փոքր այլ կերպ դիտարկել: Եկեք մտածենք, մեր այդ հանձնարարականն ու առաջարկը համայնքներին նորից թարմացնենք: Առաջին՝ դիտարկում անել տարվա մեջ նախատեսված ծրագրերը կատարված են, թե՝ ոչ: Երկրորդ՝ վերլուծել՝ արդյոք համայնքները խոշորացման արդյունքում հինգ տարվա զարգացման ծրագրերը վերանայելու խնդիր ունեն: Արդյունքում կունենանք աշխատանքային, իրատեսական, թարմ կետեր ներառող աշխատանքային փաստաթուղթ»,- ասել է կառավարության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա