«Մեկ բան ֆիքսենք՝ հանդիպումից հետո մեզ մոտ տրամադրության անկում է եղել». դասադուլ անող ուսանողներ
«Վարչապետի հետ հանդիպման ձևաչափի հետ կապված մեր համաձայնությունը խախտվեց»,- վարչապետի հետ հանդիպումից հետո նշեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ իրենց համար կարևոր էր վստահությունը. «Դուք տեսաք, մենք հանդիպման ձևաչափի հետ կապված պայմանավորվածություն ձեռք բերեցինք ու բարձրացանք վարչապետի մոտ։ Բարձրանում ենք վերև, Կարեն Կարապետյանը դուրս է գալիս, նրա հետ դուրս է գալիս նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը»։
Նախաձեռնության անդամներից մեկն էլ կոչ արեց անկոտրում լինել, շարունակել պայքարը. «Վաղը առավոտյան ժամը 9-ին հավաքվում ենք ԵՊՀ բակում և շարունակում պայքարը»։
Ինչ վերաբերում է վարչապետի հետ հանդիպմանը՝ հավելեց. «Բանակցող կողմն մեր տեսակետները չէր կիսում»։
Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ մոտ մեկ ժամից հանդիպման տեսագրությունն ամբողջությամբ հրապարակված կլինի կառավարության կայքում։
«Մեկ բան ֆիքսենք՝ հանդիպումից հետո մեզ մոտ տրամադրության անկում է եղել, դուք էլ որ տեսանյութը դիտեք կհասկանաք ինչով է պայմանավորված մեզ մոտ դա։ Սակայն մենք պայքարելու ենք, որպեսզի տարկետման ինստիտուտը պահպանվի»,- ավելացրեց Դավիթ Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյանն ընդունել է բողոքի ցույց անցկացնող ուսանողների ներկայացուցիչներին
- Վարչապետի և ուսանողների հանդիպումը տեղի չունեցավ
- Նախագիծը բացասաբար կազդի ավագ դպրոցների վրա. Սերոբ Խաչատրյան
- Գիտությունո՞վ կնվագեք
- «Լինելու է տարկետում». ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում
- Ծառայությունից տարկետումները կոռուպցիոն ռիկսեր են ստեղծում. փորձագետ
- Տարկետումը չի վերանում, դրա ձևաչափն է փոխվում. ՀՀԿ-ական պատգամավոր
- Բողոքի ակցիա՝ տարկետման իրավունքի վերացման օրինագծի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան