Արցախում բոլոր պաշտոնյաների որդիները՝ նախագահի որդուց սկսած՝ ծառայում են. Աշոտ Ղուլյան
Մենք չպետք է գնանք այն հակադրությանը՝ գիտությո՞ւնն է կարևոր, թե՞ անվտանգությունը: Մենք միաժամանակ ստիպված ենք համադրել: Անվտանգությունը շատ կարևոր է, բայց մենք չպետք է բաց թողնենք նաև գիտությունը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին և դրա շուրջ ստեղծված աղմուկին՝ մասնավորապես, դասադուլներին:
«Ես կարծում եմ, որ Հայաստանում անպայման կգտնեն այս հարցի ճիշտ լուծումը: Արցախում վաղուց է այդպես, որևէ տարկետման իրավունք չկա: Միայն առողջության հետ կապված հարցը կարող է երիտասարդին ազատել բանկից ծառայելու հանգամանքից: Անկախ նրանցից՝ երիտասարդները պետպատվերով են սովորում, թե մասնավոր բուհում, 18 տարեկանից գնում են բանակ»,- նշեց Ղուիլյանը:
Հարցին, թե Արցախում պաշտոնյաների որդիներն էլ ե՞ն բանակ գնում, Ղուլյանը հասատեց՝ այո, բայց անուններ չտվեց:
«Ես չեմ ցանկանում անձնական օրինակներ բերել, բայց բոլոր պաշտոնյաների որդիները՝ Հանրապետության նախագահի որդուց սկսած՝18 տարեկանը լրանալուց հետո ծառայում են: Հ ծառայում են»,- ասաց խորհրդարանի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- «Լինելու է տարկետում». ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում
- Ծառայությունից տարկետումները կոռուպցիոն ռիկսեր են ստեղծում. փորձագետ
- Աշխարհի լավագույն բուհերում սովորողներին տարկետման իրավունք կտրվի. Արծրուն Հովհաննիսյան
- Տարկետումը չի վերանում, դրա ձևաչափն է փոխվում. ՀՀԿ-ական պատգամավոր
- Բողոքի ակցիա՝ տարկետման իրավունքի վերացման օրինագծի դեմ
- Խիստ դեմ եմ, որ արևմտյան համալսարաններում սովորող բոլոր անձիք ստանան տարկետում. ԵՊՀ ռեկտոր
- Կառավարությունը ծրագրում է ուսանողներին տարկետում չտալ, և 18 տարին լրացածները բոլորը կզորակոչվեն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան