Ալեքսանդր Լուկաշևիչ. Շփման գծում կայունության շահերից է բխում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը
«Երկար ընդմիջումից հետո հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն էական արդյունք էր, որ հնարավոր դարձավ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների միջնորդական ջանքների շրջանակում Անդրբեջանի, Հայաստանի ու ԼՂ-ի հետ ակտիվ շփումների միջոցով»,-հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ մշտական խորհուրդի նիստում:
«Կարևոր է, որ նախագահների հանդիպման արդյունքում կողմերը պայմանավերվել են ինտենսիվ դարձնել բանակցային գործընթացը: Վստահ եմ, որ դա կնպաստի կողմերի միջև վստահության բարձրացմանը և արդյունքում մոտենալ փոխզիջումային կարգավորման հիմնարար կողմերին: Հույս ունենք, որ բանակցություններում կպահպանվի Ժնևում նախագահների հանդիպման ժամանակ ստեղծված կառուցողական մթնոլորտը»,-ասել նա:
Լուկաշևիչը նշել է, որ մինչև տարեվերջ համանախագահների հանդիպումներ են ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, ակնկալում է՝ դրանք արդյունավետ կլինեն::
Ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ միջնորդների ջանքերն ուղղված են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:
«Այդ առումով բարձր ենք գնահատում կողմերի՝ շփման գծում լարվածության թուլացման նպատակով լրացուցիչ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»,-նշել է ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչը:
Նրա խոսքով, այդ նպատակին կծառայի նաև 2016-ի մայիսի 16-ին Վիեննայում ու հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, որոնք միտված են ռազմական ռիսկերի նվազեցմանն ու շփման գծում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնում:
«Ակնկալում ենք առաջիկայում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնում, որը թույլ կտա որակապես բարելավել տարածաշրջանում առկա իրավիճակի մոնիտորինգը: Շփման գծում և ադրբեջանա-հայկական սահմանում կայունության շահերից է բխում նաև հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմների ստեղծումը»,-ասել է նա՝ ավելացնելով, որ դրանք թույլ կտան պահպանել դրական մթնոլորտը:
Նա նշել է, որ Ռուսաստանը համանախագահող մյուս երկրների հետ շարունակելու է կողմերին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն ԼՂ խնդրի լուծման համար մշակելու փոխզիջումային փոխադարձ ընդունելի հիմքեր:
«Ակնակալում ենք, որ համանախագահների շփումները լրացուցիչ խթան կհանդիսանան հակամարտության խաղաղ կարգավորման համար»,-ասել է Ալեքսանդ Լուկաշևիչը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Ալիևի հետ հաջորդ հանդիպմանը շատ անհամբեր եմ սպասում
- ԵԱՀԿ. Խաղաղության նախապատրաստվելու համար ջանքերի կենտրոնացում է անհրաժեշտ
- Սարգսյան-Ալիև հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան