Մահացել է երգիծաբան Միխայիլ Զադորնովը
69 տարեկան հասակում մահացել է ռուս հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովը։ «Լենտա. ռու»-ի փոխանցմամբ՝ Զադորնովը տառապում էր գլխուղեղի քաղցկեղի հիվանդությամբ: 2016 թվականի աշնանից նա դադարեցրել էր իր ելույթները՝ քիմիաթերապիայի պատճառով։ Երգիծաբանը միշտ խուսափել է իր հիվանդության մասին խոսել։
Միխայիլ Զադորնովը ծնվել է 1948 թվականին։ Եղել է Ռուսաստանի գրողների միության անդամ: Ավելի քան 10 գրքի հեղինակ է՝ քնարական և երգիծական պատմվածքների, ակնարկների, հումորեսկների, ճամփորդական նոթերի և պիեսների։
1990-ական թվականներին Զադորնովը ստեղծել է մի քանի հեռուստահաղորդումներ՝ «Անշլագ», «Սմեխոպանորամա», «Երգիծական կանխատեսումներ»։ Նա «Ոսկե հորթ» և «Օվացիա» մրցանակների դափնեկիր է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան