Ուսանողներն այսօր էլ շարունակում են բողոքել
Երևանի պետական համալսարանի մոտ այսօր էլ ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանց թիվն այսօր զգալիորեն նվազել է:
«Տարկետում լինելու ա»,-այսօր էլ բացականչում են նրանք:
Ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ հանդիպել են վարչապետի ու նախարարների հետ:
«Բանակցությունների ժամանակ ենթադրվում է փոխզիջում, դիմացինի խոսքը լսելիս բերել պատճառաբանություններ, մտահոգություններ: Եթե մենք հանդիպում ենք, բայց տրամադրվածությունն այնպիսին է, որ մյուս կողմը պատրաստ չէ որևէ փոխզիջման: Հետևաբար, հանդիպումները տեղի են ունենում ոչ թե ճշմարտության բացահայտման, այլ զուտ տեղի ունենալու համար»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյանն ընդունել է բողոքի ցույց անցկացնող ուսանողների ներկայացուցիչներին
- Վարչապետի և ուսանողների հանդիպումը տեղի չունեցավ
- Ուսանողները շարունակում են բողոքի ակցիան
- Կարեն Ավագյան. Դասադուլավորների մեջ կան ուսանողներ, որոնք լուծում են անձնական խնդիր. «Ժամանակ»
- Բողոքող ուսանողների խումբը Լևոն Մկրտչյանի մոտ է
- Ուսանողներ. Նախարարի հետ հանդիպելու մեր ցանկությունը մնում է ուժի մեջ
- Երեկ դասերից բացակայած ուսանողներին գրավոր նկատողություն է հայտարարվել. «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան