Հայաստանը բարձր է գնահատում ԵԽ հետ համագործակցությունը. Կարեն Կարապետյան
«Հայաստանը բարձր է գնահատում ԵԽ հետ համագործակցությունը և ակտիվ մասնակցում է ԵԽ կանոնադրական և խորհրդատվական բոլոր մարմինների, այդ թվում նաև՝ Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի աշխատանքներին»,- այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյանն՝ այսօր Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմիի հետ հանդիպմանը։
Կառավարության հասարակայնության հետ կապեր վարչության հաղորդմամբ՝ Մոսլեր-Թյորնշտրյոմն արդյունավետ է համարել ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ իրենց համար Հայաստանը վստահելի գործընկեր է: Նա տեղեկացրել է, որ արգասաբեր քննարկումներ է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ, ծանոթ է ոլորտում կատարվող բարեփոխումներին և այդ գործընթացում աջակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:
Վարչապետն ու ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդման հարցերի շուրջ: Կարեն Կարապետյանը ներկայացրել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում կառավարության նախաձեռնած բարեփոխումների տրամաբանությունը, որոնց նպատակը համայնքային կառավարման մարմինների մտածելակերպի փոփոխությունն է, դրանց դերի բարձրացումը և որոշումների ընդունման առավել ամուր օղակի ձևավորումը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում